Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

Աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ ղեկավարը պաշտոնավարում է ընտրության պահից, իսկ նույն մարմինը, որոշակի ընթացակարգով, կարող է նաև պահանջել նրա հրաժարականը։ Սակայն Եկեղեցու պարագայում այդ գործընթացը նույնական չէ։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Ազգային-Եկեղեցական Ժողովը բարձրագույն այն մարմինն է, որի իրավասությունների ներքո է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև Կաթողիկոսի ընտրությունը Հայ … Read more

Ի տես Սփյուռքի առջև ծառացած լուրջ մարտահրավերների, անհրաժեշտ է ՀՀ հատուկ հոգատարությունը՝ օժանդակելու հայապահպանման հույժ կարևոր գործին. ՍԴՀԿ 23-րդ համագումար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԴՀԿ 23-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում իր աշխատանքներն ավարտեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 23-րդ համագումարը, որին մասնակցում էին Հայաստանի և Սփյուռքի գործող կուսակցական կառույցների կողմից լիազորված պատգամավորները։ Ժողովականները գոհունակությամբ արձանագրեցին վերջին տարիներին հայրենիքում խաղաղության հաստատման, տնտեսության ազատականացման, ժողովրդավարության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և այլ ուղղություններով ձեռնարկված քայլերը։ Համագումարը ողջունեց Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, … Read more

Այս պահին իսկական, պատմական  լիդերությունը դա է՝ նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն, սա է առողջացման միակ ռեսուրսը. Վահե Հովհաննիսյան

Հայկական ժամացույցՈւշադրություն դարձրեք. մեր քաղաքական մտքի, մեր բոլոր հարցերի առանցքում «ԵՐԲ» հարցն է։ Երբ մի բան կփոխվի, երբ կգան նոր դեմքեր, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, երբ բանտերից դուրս կգան մարդիկ, երբ  կհանձնվի «Քյարքին», երբ կլինի «ապոկալիպտիկ» տնտեսական զարգացումը, երբ կլինի սահմանադրությունը, և այսպես բազմաթիվ «ԵՐԲԵՐ»։ Բայց «ԵՐԲ»-ը լուծումներ չի առաջարկում, չի ենթադրում։ Հենց սա է … Read more

Կառավարության կադրային բանկում ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, շուրջ 93 %-ն ունի հայկական արմատներ, 7 %-ը՝ հայկական ծագում չունեցող մասնագետներ են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ ժողովուրդ, Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Այսօր արդեն կարող ենք ամփոփել «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները։ Ընդհանուր առմամբ ստացվել էր 1141 հայտ։ Դրանց ուսումնասիրության, հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքում Կառավարության կադրային բանկում … Read more

TRIPP-ի փորձությունը. Մի ճանապարհ, բազմաթիվ շահեր

Խաղաղության հույսից դեպի նոր աշխարհաքաղաքական մրցակցության Խաղաղությունից հետո ինչպիսի տարածաշրջան է ձեւավորվելու Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացված TRIPP-ին՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծին նվիրված միջոցառումը վկայեց այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ ամերիկյան քաղաքականությունը մտել է նոր փուլ։ Այժմ հիմնական հարցն է, թե ինչպես 2025-ի օգոստոսյան համաձայնությունը վերածել տնտեսական, ֆինանսական … Read more

Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից. Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունը փաստաբան Գևորգ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և փաստաբանական գործունեության երաշխիքների վերաբերյալ Փաստաբան Գևորգ Խաչատրյանը դիմել է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովին (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև քրեական վարույթի շրջանակում փաստաբանական մասնագիտական գործունեության երաշխիքներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Ըստ դիմումի՝ Գևորգ Խաչատրյանը … Read more

Պետք է գան ու հերոսների շիրիմների առաջ խոնարհվեն, ինչու չէ` ծնկի իջնեն. «Հրապարակ»

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, մերօրյա լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին։ Այն կարճ ժամանակում դարձել էր սրբավայր․ երբ մարդիկ այցելում էին «Հաղթանակ» զբոսայգի, նաեւ ծաղիկներ էին խոնարհում հերոսի նկարի առջեւ։ Երեւանի քաղաքապետարանը որոշել է նորոգել այդ պատը` ջնջելով հերոսի նկարը: Կատարվածից օրեր անց «Հրապարակը» զրուցել … Read more

Պետական ռեսուրսներն այնքան են բանեցնում ՏԻՄ-երում, որ մարդիկ ոչ մի իմաստ չեն տեսնում ընտրություններին մասնակցելու մեջ. Դավիթ Խաժակյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի ավագանու նախկին անդամ, «Լույս» խմբակցության նախկին ղեկավար Դավիթ Խաժակյանն է: – Եթե չեն առաջադրվում ընդդիմադիր ուժերը, ապա օրենքը պետք է արգելեր, սահմանափակեր ընդամենը մեկ ուժի մասնակցությունը: – Այդ դեպքում էլ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը կնշանակեր ինչ-որ մեկին, եւ ընտրություններ տեղի չէին ունենա, կասեին` օրենքն արգելում է, այլ թեկնածուներ չկան, մենք ենք նշանակում: Օրենքն … Read more

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնում եմ, որ հրաժարվել եմ Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց: Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից, որովհետև վեհաժողովների ընթացակարգին ծանոթ եմ և քննարկումներին մասնակցելը համարել եմ ոչ նպատակահարմար, որի արդյունքում էլ հանել են իմ ելույթը: -Ռուբեն Ռուբինյանն իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո։-Ռուբեն Ռուբինյանը … Read more

Արհեստական բանականության ամենամեծ ռիսկերից մեկը աշակերտների ինքնուրույն մտածողության աստիճանական թուլացումն է. «Փաստ»

Հայաստանի դպրոցների համար ChatGPT Edu-ի հասանելիությունը կարող է բացել մի շարք դրական հնարավորություններ՝ ուսուցիչների աշխատանքի որոշակի թեթևացում, աշակերտների համար անհատական բացատրությունների տրամադրում, օտար լեզուների, բնագիտական առարկաների, ծրագրավորման, գրավոր խոսքի, հետազոտական աշխատանքի և ստեղծագործական մտածողության խթանում, ինչպես նաև փոքր և մարզային դպրոցների համար լրացուցիչ կրթական ռեսուրսների հասանելիություն։ Սակայն նույնքան կարևոր է հասկանալ, որ այս փոփոխությունը չի … Read more