Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայտնում եմ, որ հրաժարվել եմ Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց:

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից, որովհետև վեհաժողովների ընթացակարգին ծանոթ եմ և քննարկումներին մասնակցելը համարել եմ ոչ նպատակահարմար, որի արդյունքում էլ հանել են իմ ելույթը:

-Ռուբեն Ռուբինյանն իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո։
-Ռուբեն Ռուբինյանը որևէ գործառույթ չունի ո՛չ ԱԺ կանոնակարգ օրենքով, ո՛չ էլ քաղաքական իմաստով՝ իմ ելույթը հանելու վերաբերյալ։
-Ռուբեն Ռուբինյանը կարող է հանել որևէ ելույթ, եթե այն կապված է միայն ՔՊ-ի հետ։

Հայտնում եմ, որ Ազգային ժողովում կան շատ ազատ սենյակներ, որտեղ կարելի է նման քննարկումներ կազմակերպել: Փառք Աստծո, միակ ու անկրկնելի սենյակը Ռուբինյանին չի պատկանում, և նման քննարկումների համար սենյակում հանդիպում ունենալը բնավ նպատակահարմար չեմ համարում։

Փառք Աստծո, դուք հավերժ չեք, ու կգա մի օր, որ ՀՀ-ն ավելի ներկայանալի կլինի միջազգային հարթակներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment