Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում խոցել են ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք։
Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, բոլոր դեպքերում խոցվել են ինքնաթիռային տիպի անօդաչու սարքեր։
Դրանք ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օմսկի, Օրյոլի, Սվերդլովսկի, Տյումենի և Վլադիմիրի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Բաշկորտոստանի և Ղրիմի տարածքներում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ոչնչացվել է Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգիստ ուղևորվող չորաբեռնատար նավը։ Նշվում է, որ նավը տեղափոխում էր Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հավելել են, որ հարվածների համար կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։