ԱՄՆ-ի առաջարկած հնարավորությունը նոր Հայաստանի արժանի պատկերն է՝ առաջադեմ, տարբերվող և, ամենակարևորը՝ հաղթող. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Դեպի նոր Հայաստան

2025-ի օգոստոսի 8-ից հետո Հայաստանը ստացավ NVIDIA չիպերի արտահանման թույլտվություն, որ նշանակում է՝ ԱՄՆ-ն շատ լուրջ է տրամադրված մեր տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում ներդրումներ անելու ու իր ներկայության խնդիրը լուծելու հարցում։ Խոսքը սովորական տվյալների կենտրոնի մասին չէ՝ Firebird AI-ի AI Factory-ին, NVIDIA-ի տեխնոլոգիաներով՝ առաջին փուլում 500 միլիոն դոլարի կապիտալով, արդեն իսկ գործարկվել է Հրազդանում։ Firebird-ի հրապարակած ծրագրով՝ մինչև 2027-ի վերջ Հայաստանում նախատեսվում է ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU և մոտ 300 ՄՎտ AI ենթակառուցվածք։

Ընդհանուր ներդրումների հեռանկարը ընկերությունը գնահատում է մինչև 4 ՄԻԼԻԱՐԴ դոլար։ Այսինքն՝ Հայաստանը կարող է դառնալ ոչ թե պարզապես AI օգտագործող երկիր, այլ AI հաշվողական ենթակառուցվածք արտահանող երկիր։

Շատ էական է նաև, որ սա արտահանմանն ուղղված բիզնես է, որի հաճախորդների 95–97%-ը Հայաստանից դուրս է։

Կրկնեմ՝ սա պարզապես տվյալների կենտրոն չէ, սա նոր Հայաստանի հնարավոր պատկերն է, որտեղ մեր ինժեներական միտքը, ամերիկյան տեխնոլոգիան և միջազգային կապիտալը կարող են ստեղծել համաշխարհային շուկային ծառայող և էական ազդեցություն ունեցող արդյունաբերություն։ Հենց սա է մտահոգում մեր հակառակորդներին, մեր ոխերիմ «բարեկամին» ու նրա հայաստանյան խամաճիկներին, որ մեզ ուզում են մշտապես տեսնել թույլի և կցորդի կարգավիճակում։

ԱՄՆ-ի առաջարկած հնարավորությունը նոր Հայաստանի արժանի պատկերն է՝ առաջադեմ, տարբերվող և, ամենակարևորը՝ հաղթող։ Եվ սա իրականություն է դառնալու հաստատ, ու՝ Փառք Տիրոջը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment