Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էկյուդիեին:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր աշխատանքում: Փոխվարչապետն ընդգծել է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ դեսպանը կնպաստի այդ գործընկերության առավել խորացմանը:
Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները, և այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների ընդունման կարևորությունը: Մտքեր են փոխանակվել հայկական տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներկայության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Հայաստանի Հանրապետության կառավարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: