Օկուպացված Ջրականի շրջանում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով քաղաքացիական անձ է տուժել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1966 թվականին ծնված Աշրաֆ Ղահրամանովը։
Ուշագրավ է, որ սա տվյալ ընտանիքում արձանագրված առաջին նմանատիպ պատահարը չէ։ Ավելի վաղ Ջրականի նույն հատվածում ականի պայթյունից ծանր վնասվածքներ էր ստացել նաև նրա որդին՝ Օրհան Ղահրամանովը։
44-օրյա պատերազմից հետո օկուպացված տարածքներում չպայթած զինամթերքի և ականների առկայությունը շարունակում է վտանգ ներկայացնել՝ պարբերաբար հանգեցնելով նոր պատահարների և մարդկային վնասվածքների։