Արարատ Միրզոյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում առկա ծրագերին Հայաստանի ակտիվ ներգրավվածության կարևորությունը

Հոկտեմբերի 16-ին Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես կրթության, մշակույթի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում։ Նախարար Միրզոյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա ծրագերին Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնություններին … Read more

«Բնական ռեսուրսներով հարուստ երկրները առաջիկա 50-100 տարում պետք է զարգանան ու ծաղկեն». Մարկ Կուտիֆանի

«Ես ղեկավարում եմ մի կազմակերպություն, որը հանքարդյունաբերության ոլորտում խորհրդատվություն է տրամադրում։ Ոլորտում աշխատում եմ ավելի քան 50 տարի, և ինձ հաճախ հարցնում են՝ ինչպիսի՞ն է ապագան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի մասնակից` հանքարդյունաբերության ոլորտի գործադիր խորհրդատու Մարկ Կուտիֆանին։ Նրա խոսքով՝ աշխարհն անցնում է տարատեսակ փոփոխությունների փուլով։ Էներգետիկ անցումը պահանջում է նոր … Read more

«Պոտենցիալ դավաճաններ են»․ խտրական և ծայրահեղ վերաբերմունք՝ գերությունից վերադարձածների նկատմամբ

«Գերությունից վերադարձածների խնդիրները տնտեսական, առողջական բնույթի են։ Կան երկրորդային առողջական բնույթի դժվարություններ և հոգեսոցիալական կամ հոգեբանական խնդիրներ։ Հիմնական խնդիրներից մեկը, որի հետ բախվում են, հարմարվողականության խնդիրներն են։ Վերադարձած գերիներին մեր հասարակության մեջ հաճախ ընդունում են երկու ծայրահեղ վերաբերմունքով։ Մեկը՝ չափից ավելի կարեկցանքով՝ ավելի շատ հարազատներ, բարեկամներ, մյուսը՝ խուսափողական, քանի որ նրանց նկատմամբ կարծես առաջանում է … Read more

Վահագն Խաչատուրյանը և Սադիր Ժապարովը արժևորել են միջազգային հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել COP17-ի շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար: Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Ղրղզստանի քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը: … Read more

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահին հրավերն ընդունելու և գագաթնաժողովին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ կողմերի ցանկությունն ու … Read more

Երեխայի իրավունքները ներառել կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում և գործողությունների ծրագրերում. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստին ընդառաջ Հոկտեմբերի 16, 2026 թվական. Կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխության և աղտոտման հետ մեկտեղ, երեխայի իրավունքների ճգնաժամ է։ Այն վտանգում է յուրաքանչյուր երեխայի՝ մաքուր, առողջ և կայուն միջավայրում ապրելու հիմնարար իրավունքը։ Երեխաների կյանքն ու բարեկեցությունը անմիջականորեն կախված են կենսաբազմազանությունից։ Կենսաբազմազանությամբ է պայմանավորված նրանց սնունդը, խմելու ջուրը, շնչելու … Read more

«Հանքարդյունաբերությունը զարգանում է, բայց արագանում է նաև բնության քայքայումը». Պիպա Հովարդ

«Այս պահին մեր մոլորակի վրա բնության հետ կապված երեք ճգնաժամ է ընթանում՝ կլիմայական փոփոխություններ, ջրի խնդիր և կենսաբազմազանության կորուստ։ Հանքարդյունաբերությունը զարգանում է, բայց արագանում է նաև բնության քայքայումը, մինչդեռ բնությունը մեզ ծառայություններ է մատուցում, որոնցից մենք կախված ենք»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ ասաց կենսաբազմազանության, բնության վերականգնմանն ուղղված ռազմավարությունների և կայուն զարգացման ոլորտների միջազգայնորեն ճանաչված … Read more

«Հայաստանում ծնվող մշակութային ու արվեստագիտական կարևոր իրադարձություններն անմիջապես արձագանք են գտնում մայր հայրենիքից հեռու՝ ամրապնդելով մեր միասնական մշակութային դաշտը»

Երևանում աշնան սկզբին «Սարոյանական օրերի» շրջանակում Արվեստի ինստիտուտում կայացած «Վիլյամ Սարոյանը և արվեստը» առաջին հայ-ամերիկյան գիտական կոնֆերանսին Aravot.am-ի անդրադարձը թարգմանաբար տեղ է գտել ֆրանսիական «Նոր Յառաջ» պարբերականի (գլխավոր խմբագիր՝ Ժիրայր Չոլաքեան) էջերում։ Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպել էին Արվեստի ինստիտուտը և Սան Ֆրանցիսկոյում գործող «Վիլյամ Սարոյան հիմնադրամը», որը 1966 թվականին ստեղծել է հենց ինքը՝ մեծանուն գրողը։ … Read more

«Հիմա եկել ենք, նստենք՝ լսենք, լսենք, լսենք, հետո չհասկանանք՝ ինչ կատարվեց». Արմեն Գևորգյանը վրդովվեց՝ «Մարտի 1-ի» գործով դատավարության ընթացքում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեցին «Մարտի 1-ի» գործով նախնական դատալսումները։ Հանրային մեղադրողը նախ երկար ներկայացրեց մեղադրանքի կողմի ապացույցները և դրանց կապը մեղադրյալների ու մեղադրանքի փաստական հանգամանքների հետ։ Հանրային մեղադրողի ներկայացումից հետո լարված քննարկում ծավալվեց դատավարության մասնակիցների միջեւ՝ այս դատավարության բոլոր փուլերում հիմնական խնդրի շուրջ՝ մեղադրանքներն ընդհանուր են, կոնկրետ մեղադրյալի, կոնկրետ արարքը հստակ … Read more

Ռուբինյանը և Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոլդովայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների, դրանց ընդհանրությունների … Read more