Հոկտեմբերի 16-ին Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես կրթության, մշակույթի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում։
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա ծրագերին Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնություններին տրվող կարևորությունը:
Կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը փոխվստահության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խթանման համատեքստում:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: