Հանքարդյունաբերությունը պարունակում է ռիսկեր ու պահանջում զգուշավոր մոտեցում. Աբաջյան

Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի համար զգալի ներդրումային հնարավորություններ է ստեղծում, սակայն միաժամանակ պարունակում է ռիսկեր և պահանջում զգուշավոր մոտեցում։ Այս մասին ՀՀ հանքարդյունաբերության երրորդ ֆորումի ժամանակ ասաց «Ներդրումների խթանման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը խոշոր կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է, որտեղ նույնիսկ մեկ հաջողված գործարքը կարող է բավարար լինել ներդրումների ներգրավման տարեկան նպատակը … Read more

Մի խումբ տղաներ 13-ամյա աղջկան շանտաժի ենթարկելով պարբերաբար սեռական ոտնձգություններ են իրականացրել. Shamshyan.com

Հոկտեմբեր 16,2026 17:43 Share Shamshyan.com. Ըստ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջին 2-3 ամսվա ընթացքում Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ և այդ ամենը շարունակական են դարձրել՝ աղջնակին շանտաժի ենթարկելով։ Աշտարակի ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերել և կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ … Read more

ԶՊՄԿ տնօրենը՝ կառավարությանը. «Չի կարող պատասխանատվությունը լինել միայն ընդերքօգտագործողի կողմից»

Հայաստանում երկրաբանական հետազոտությունների իրական ներուժ կա, սակայն երկիրը դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ։ Միաժամանակ հայտնի է, որ առանց երկրաբանական ուսումնասիրությունների հնարավոր չեն նոր հայտնաբերումները, ծրագրերի իրականացումն ու հանքերի շահագործումը։ Այս ոլորտում բացեր կան, և ծրագրերի պակաս է զգացվում։ Այս մասին այսօր ՀՀ հանքարդյունաբերության երրորդ ֆորումի ժամանակ ասաց Wood Mackenzie խորհրդատվական ընկերության՝ հանքարդյունաբերության և մետաղների գծով … Read more

«Հայ գերիների՝ մինչ այժմ ազատ արձակումները տեղի են ունեցել զիջումների դիմաց, մինչդեռ միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է նրանց ազատ արձակումը»․ Հիլդա Չոբոյան

«Այսօր՝ 2026-ի հոկտեմբերի 16-ին, Ալյոշա Խոսրովյանն ադրբեջանական զնդաններում գերության մեջ է 2204 երկար օրեր ի վեր։ Ալյոշայի ճակատագրակիցը Լյուդվիգ Մկրտչյանն է, որն այսօր 2187 օրվա կալանավորումն է լրացնում»,- «Ազատություն, արդարություն և վերահամարկում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց «Կովկաս» իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։ Նա փաստեց, որ այս երկու ռազմագերիները 44-օրյա պատերազմից … Read more

«Վարդանյան և Խալաֆյան ընդդեմ ՀՀ» խումբ գործերը քննարկվել են ԵԽ Նախարարների կոմիտեում

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (ՆԿ) 2026 թվականի սեպտեմբերի 15-16-ը կայացած՝ մարդու իրավունքների հարցերով նիստում քննարկել է «Վարդանյան և Խալաֆյան ընդդեմ ՀՀ» խումբ գործերով ՄԻԵԴ-ի կողմից ընդունված վճիռների կատարումը։ «Վարդանյան և Խալաֆյան ընդդեմ Հայաստանի» գործերի խումբը վերաբերում է 1999–2013 թվականներին ոստիկանության բաժիններում արձանագրված վատ վերաբերմունքի, խոշտանգումների կամ մահվան դեպքերին, ինչպես նաև այդ դեպքերի առնչությամբ արդյունավետ քննության … Read more

Հայաստանը կարող է սահմանափակ հասանելիություն ունեցող երկրից վերածվել լոգիստիկ և տնտեսական հանգույցի. փոխնախարար

«Այս տարի աննախադեպ միջազգային ներկայացվածություն ունենք, ինչը Հայաստանը ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում, և նոր համագործակցության ուղղություններ են ի հայտ գալիս»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանքարդյունաբերության երրորդ ֆորումի մասնակից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։Փոխնախարարի խոսքով՝ հանքարդյունաբերությունը կառավարության և պետության ռազմավարական ուղղություններից է։ «Կառավարության հնգամյա ծրագրում հանքարդյունաբերության վերաբերյալ նախաձեռնություններ կան, … Read more

Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը անդրադարձել են վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ: Վերջինս բարձր է գնահատել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և կարևորել դրա շրջանակում քննարկվող թեմաներն ու հարցերը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա … Read more

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում առկա ծրագերին Հայաստանի ակտիվ ներգրավվածության կարևորությունը

Հոկտեմբերի 16-ին Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես կրթության, մշակույթի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում։ Նախարար Միրզոյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա ծրագերին Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնություններին … Read more

«Բնական ռեսուրսներով հարուստ երկրները առաջիկա 50-100 տարում պետք է զարգանան ու ծաղկեն». Մարկ Կուտիֆանի

«Ես ղեկավարում եմ մի կազմակերպություն, որը հանքարդյունաբերության ոլորտում խորհրդատվություն է տրամադրում։ Ոլորտում աշխատում եմ ավելի քան 50 տարի, և ինձ հաճախ հարցնում են՝ ինչպիսի՞ն է ապագան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի մասնակից` հանքարդյունաբերության ոլորտի գործադիր խորհրդատու Մարկ Կուտիֆանին։ Նրա խոսքով՝ աշխարհն անցնում է տարատեսակ փոփոխությունների փուլով։ Էներգետիկ անցումը պահանջում է նոր … Read more

«Պոտենցիալ դավաճաններ են»․ խտրական և ծայրահեղ վերաբերմունք՝ գերությունից վերադարձածների նկատմամբ

«Գերությունից վերադարձածների խնդիրները տնտեսական, առողջական բնույթի են։ Կան երկրորդային առողջական բնույթի դժվարություններ և հոգեսոցիալական կամ հոգեբանական խնդիրներ։ Հիմնական խնդիրներից մեկը, որի հետ բախվում են, հարմարվողականության խնդիրներն են։ Վերադարձած գերիներին մեր հասարակության մեջ հաճախ ընդունում են երկու ծայրահեղ վերաբերմունքով։ Մեկը՝ չափից ավելի կարեկցանքով՝ ավելի շատ հարազատներ, բարեկամներ, մյուսը՝ խուսափողական, քանի որ նրանց նկատմամբ կարծես առաջանում է … Read more