Shamshyan.com. Ըստ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջին 2-3 ամսվա ընթացքում Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ և այդ ամենը շարունակական են դարձրել՝ աղջնակին շանտաժի ենթարկելով։
Աշտարակի ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերել և կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ կան ձերբակալվածներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)