ՀՀ գործող իշխանությունների մինչ այժմ ցուցաբերած գործողություններն ու, առավել ևս, անգործությունը մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և նրանց հայրենադարձման հարցում լուրջ տարակուսանք են առաջացնում. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառվածը ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։ Տվյալ գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացում։ … Read more