Խուդաթյանը կարևորել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շուտափույթ կառուցման, ավիացիոն համագործակցության խորացման, թռիչքների ավելացման անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նրան առաքելության ստանձնման կապակցությամբ։
Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության լայն շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցերի։

Նախարարը կարևորել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շուտափույթ կառուցման, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև ավիացիոն համագործակցության խորացման, թռիչքների ավելացման անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել օրակարգային մի շարք այլ հարցերի քննարկումները։

ՏԿԵՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment