Տնտեսագետ Սուրեն Պարսյանի տելեգրամյան գրառումը
📊 Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2%:
🌾 Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 5.9%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 4.3%-ով:
📊 Ոչ պարենային ապրանքների շուկայում 2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակն աճել է 0.9%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:
📈 Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 2.6%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով:
📉 2026թ. հունվարին 2025թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 4.5% և 1.6%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 5.7% և 3.3% գնանկում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: