Պարզաբանում՝ Երևանի մասնակցությունը Նիցցայի օրերին նվիրված մշակութային պաշտոնական միջոցառման վերաբերյալ
Երևանը և Նիցցան քույր քաղաքներ են 2007 թվականից, և քաղաքները գործակցում են մի շարք ոլորտներում։ Երևանի մասնակցությունը Նիցցայի օրերին նվիրված մշակութային պաշտոնական միջոցառմանը, որը կազմակերպել է Նիցցայի քաղաքապետարանը, միանգամայն տեղավորվում է միջքաղաքային գործակցության տրամաբանության մեջ:
Միջոցառման՝ երկիմաստ հնչող անվանումը սիմվոլիկ է, և արտացոլում է իրադարձության մշակութային կոնցեպտը, և ոչ թե ձևաչափը: Սա Նիցցայի քաղաքային կյանքի կարևորագույն և ավանդական միջոցառումներից է, որին մասնակցում են քույր և գործընկեր քաղաքների պատվիրակությունները:
Նման ձևաչափերը քաղաքական չեն, սակայն քաղաքային դիվանագիտության առանցքային գործիք են՝ ուղղված քույր քաղաքների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը։
Եվ այս ֆոնին առնվազն տարակուսելի են որոշ որակումներ, թե Երևանի մասնակցությունն այս միջոցառմանն անիմաստ է, իրականում, անիմաստ է քաղաքների գործակցության դրսևորման տրամաբանություն
Երևանի քաղաքապետարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: