ՔՊ-ի Ամասիայի համայնքապետի թեկնածու Ջեմմա Հարությունյանի գնահատմամբ, թեև քարոզարշավի ընթացքում լարվածություն կար, որոշակի քննադատություններ ու անձնական վիրավորանքների հնչեցին, սակայն իրենք բոլոր պատասխանները տվել են, ու իր թիմը մնացել է բարձրունքներում և ավելի շատ չի վիրավորել մրցակցին։
«Չեմ էլ վիրավորվել իրենց ասածներից, քանի որ էդ էր էդ մարդկանց մակարդակը»,- ասում է Ջեմմա Հարությունյանը։ Մեր հարցին, թե երբեմնի ընդդիմադիր համայնքապետը իր ՔՊ-ական դառնալը համաձայնեցրե՞լ է արդյոք ընտրազանգվածի հետ, տիկին Հարությունյանն ասաց` այո։ Ի դեպ, նրա կուսակցական դառնալու դիմումը ՔՊ-ում դեռ չի հաստատվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: