Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից և նախընտրական քարոզարշավի վերջին ամիսը կանցկացնի որպես շարքային քաղաքացի։
«Նյու Յորքից վերադառնալուն պես՝ սեպտեմբերի 25-ին կամ 26-ին, ես հրաժարական կտամ և նախընտրական քարոզարշավը կվարեմ որպես մասնավոր անձ»,- ասել է նա։
Վուչիչն ընդգծել է, որ օրենքը նրանից չի պահանջում հրաժարական տալ մինչև ընտրությունները, սակայն ինքը որոշել է դա անել սեփական կամքով։
Երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նշանակվել են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 9-ին Սերբիայի նախագահը ցրե էր խորհրդարանը։