Factor. Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը TRIPP նախագծին, հատկապես, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում: Այս մասին «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն «ուշադիր հետևում է լայնորեն գովազդվող «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ամերիկա-հայկական նախագծի շուրջ զարգացումներին»։
«Ինչ վերաբերում է գործնական մանրամասներին, դրանք նոր են սկսում ի հայտ գալ և, հավանաբար, որոշ ժամանակ կպահանջվի դրա մեկնարկի համար։ Բնականաբար, Ռուսաստանը հետևում է և կշարունակի հետևել այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը, հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, Ռուսաստանի և Հայաստանի միջև շատ սերտ համագործակցությունը ՀՀ երկաթուղային հատվածը կոնցեսիոն պայմանագրերի միջոցով աջակցման և զարգացման գործում»,- ասել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: