Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը

Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը 19-րդ դարում արգելեց Օսմանյան կայսրությունում հիշատակել Արարատ լեռը, որովհետև Արարատը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից էր: Հիշեցնեմ, որ Արարատ լեռն այդ ժամանակ Թուրքիայի կազմում չէր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։   «21-րդ դարում Հայաստանի «ինքնիշխան» ժեխապետը արգելեց Հայաստանում հիշատակել Արարատ լեռը, որը հայերի ինքնության և … Read more

«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News «Տաշիր Պիցցա» ընկերությունը երբևէ չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և չի հետապնդում որևէ քաղաքական նպատակ կամ դիրքորոշում, այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։ «Վերջին շրջանում մեր ընկերության շուրջ լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվում է քաղաքական ուղղվածություն ունեցող ապատեղեկատվություն, ըստ որի՝ «Տաշիր Պիցցա» ընկերության ղեկավարության կողմից աշխատակիցների նկատմամբ իրականացվել են քաղաքական ճնշումներ, մասնավորապես՝ … Read more

«65 տարեկանն այն տարիքը չէ, որ պետք է սահմանափակել մարդու աշխատելու իրավունքը». ԱԺ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել օրենսդրական փաթեթ

«Քաղաքացիական ծառայության մասին» եւ հարակից օրենքներում կատարել ենք փոփոխություն, որը վերաբերում է տարիքային շեմը սահմանող դրույթին: ՀՀ մի շարք օրենքներում կան սահմանափակումներ, ըստ որոնց՝ 65 տարին լրանալուց հետո անձն աշխատանքից ազատվում է: Ներկայում ունենք առողջության եւ կյանքի տեւողության բարելավում եւ կարծում ենք, որ 65 տարեկանն այն տարիքը չէ, որ պետք է սահմանափակել մարդու աշխատելու իրավունքը: … Read more

Թրամփը հրամայել է նախապատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին նախապատրաստել Իրանի երկարաժամկետ շրջափակումը, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Նրանց խոսքով՝ նախորդ օրն իր ազգային անվտանգության թիմի հետ Մերձավոր Արևելքի իրավիճակի քննարկման ժամանակ Թրամփն առաջարկել է շարունակել ճնշումն Իրանի տնտեսության վրա և խանգարել Թեհրանին նավթ արտահանել՝ խոչընդոտելով նավերի մուտքն … Read more

Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու համար բավարար է մեկ անվտանգ միջանցքի մաքրումը․ ԱՄՆ էներգետիկայի նախարար

Հորմուզի նեղուցը կարող է վերաբացվել առանց ականազերծման, ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Ռայթը նշել է, որ նեղուցով նավարկությունը վերականգնելու համար բավարար է մեկ անվտանգ միջանցքի մաքրումը։ Ըստ պաշտոնյայի՝ դա կարող է իրականացվել կարճ ժամանակահատվածում, իսկ նեղուցի ականազերծումը կարող է տևել մինչև վեց ամիս։

Իրանի հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ չի ավարտվել․ Իրանի ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Իրանի հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ չի ավարտվել, Իսլամական Հանրապետությունը շարունակում է պաշտպանական դիրքորոշում պահպանել բոլոր ճակատներում՝ ըստ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեի։ «Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտվել է։ Մինչև պատերազմը չավարտվի բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորվել։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Իրանը չի կարող վտանգել իր ազգային անվտանգությունը։ … Read more

Հ1-ը միացել է հակաեկեղեցական արշավին. Վեհափառի՝ Ծիծեռնակաբերդ այցը եթեր չհեռարձակելը մատնանշում է ծառայամիտ փոքրությունը. Տեր Ավետիք

Հ1-ը միացել է հակաեկեղեցական արշավին. Վեհափառի՝ Ծիծեռնակաբերդ այցը եթեր չհեռարձակելը մատնանշում է ծառայամիտ փոքրությունը. Տեր Ավետիք

Գեղամ Մանուկյանն Աննա Վարդապետյանին մեղադրել է փաստերի կեղծման մեջ

Տիկին Վարդապետյան, մանրամասն զեկուցում, հպարտանում եք, որ խափանման միջոց կալանքը քիչ է կիրառվել։ Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ Ձեր հաշվետվությունը։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա, մասնավորապես, հիշեցրել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորման մասին։ «Ի՞նչ խղճով … Read more