Armflix Short․ հայկական ժամանցի նոր հեղափոխությունը. մեծ պատմություններ՝ կարճ ձևաչափով

Armflix-ը կրկին առաջինն է։ Կրկին նորարար։ Կրկին մեկ քայլ առաջ։ Նոյեմբերի 14-ին պաշտոնապես մեկնարկում էArmflix Shorts-ը՝ առաջին հայկական ուղղահայաց կարճ դրամաների հավելվածը։ Սա պարզապես նոր հավելված չէ։ Սա պատմություններ պատմելու, ստեղծելու և դիտելու բոլորովին նոր մշակույթ է։ Աշխարհը փոխվել է։ Փոխվել են մեր սովորությունները, մեր առօրյան և բովանդակություն սպառելու ձևերը։ Այսօր աշխարհն ապրում է արագ … Read more

Փաշինյանն ու Ալիևը ողջունում են անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը

«Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։   Հաղորդագրությունում նշված է․   «Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում … Read more

«Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով»՝ սահման չես պահի

«Կասկած չկա, որ իշխանական քարոզչամեքենան փորձելու է որպես դիվանագիտական մեծ հաջողություն ներկայացնել այսօր Դուբլինում Եվրոպական Քաղաքական համայնքի շրջանակներում անցկացված Հայաստանին նվիրված սեմինարը և այդ արդյունքում ընդունված հայտարարությունը։ Բայց եթե մի կողմ դնենք կեղծ պաթոսն ու ուշադիր կարդանք տողատակերը, պարզ կդառնա, որ սա ընդամենը հերթական դատարկ խոսքերի և Փաշինյանի վտանգավոր արկածախնդրության նոր ապացույցն է»,- գրել է … Read more

Դուբլինում ընթանում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։   Տեղեկությունը Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանն է հայտնել։

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզային քրեական … Read more

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

 Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Միջոցառման մասնակից երկրների առաջնորդներին նիստից առաջ դիմավորել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը: Այնուհետև մեկնարկել է գագաթնաժողովի լիագումար նիստը, որին հաջորդել է երկրների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում մասնակցում է նաև փակ ձևաչափով անցկացվող կլոր-սեղան քննարկումների:

«Աստված տա՝ հաղթենք»․ Մելիքյանը՝ Կիպրոսի հետ խաղի մասին

Այսօր  Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կխաղա Կիպրոսի հավաքականի հետ։ Ֆուտբոլային հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ակնկալիքներով է կիսվել։ «Լավ վերլուծել ենք մրցակցին, գիտենք, որ անհաջող խաղ ենք ունեցել իրենց դեմ, գիտենք՝ ինչի հաշվին են նրանք կարողացել հաջողության հասնել։ … Read more

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Վեհափառ Հայրապետի եղբորը դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Իսկ Վեհափառի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, դատապարտեց 3 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն  պատժի կիրառումը հետաձգեց՝ սահմանելով փորձաշրջան։ Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ … Read more

«ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը։ Նախագծով առաջարկվում է սահմանել մշտական օրենսդրական կարգավորում՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված այն ընկերությունների համար, որոնցում պետության բաժնեմասը կազմում է առնվազն 25 տոկոս։ Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները թույլ կտան ստեղծել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն … Read more

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա

Irakanum.am-ն այսօր գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում օդանավերից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել։  «Զվարթնոց» օդանավակայանից Aysor.am-ին փոխանցեցին, որ օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա։ «Թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի»,- նշեցին օդանավակայանից։