Պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ին էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի մի շարք վարչական շրջաններում և մարզերի առանձին բնակավայրերում։ Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Երևանում անջատումներ են նախատեսված Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հասցեներում։
Մարզերում աշխատանքները կանցկացվեն Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերում։
Հասցեների և անջատումների ժամերի ամբողջական ցանկը՝ Shant News-ի հրապարակման մեջ։
ՀԷՑ-ի շուրջօրյա հեռախոսահամարներն են՝ 1-80 և 0 8000 0 180։ Ընկերությունը հորդորում է պահպանել էլեկտրաանվտանգության կանոնները։