Իրանը մեկնարկել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը

Իրանում սկսվել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը։ Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին: «Մեր Սահմանադրությամբ սահմանված է ընթացակարգ, որի համաձայն՝ երբ մենք կորցնենք գերագույն առաջնորդին, նորին կընտրի Փորձագետների խորհուրդը։ Եվ հիմա մենք սկսել ենք այդ գործընթացը»,- հայտարարել է Աբաս Արաղչին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Թեհրանում պայթյուններ են որոտացել». #Tasnim | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը: Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունները լսվել են Թեհրանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ քաղաքի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Այլ մանրամասներ լրատվամիջոցը չի հաղորդել:

Ռուսաստանը կարող է դադարեցնել բանակցությունները, եթե Կիևը համառի. Bloomberg

Բանակցությունները սպառնալիքի տակ են. Ռուսաստանը կարող է դադարեցնել երկխոսությունը, եթե Կիևը համառի։ Bloomberg-ը, հղում անելով իր դիվանագիտական ​​աղբյուրներին, հաղորդել է, որ Մոսկվան պատրաստ է դադարեց