Իրանը մեկնարկել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը


Իրանում սկսվել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը։ Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:


«Մեր Սահմանադրությամբ սահմանված է ընթացակարգ, որի համաձայն՝ երբ մենք կորցնենք գերագույն առաջնորդին, նորին կընտրի Փորձագետների խորհուրդը։ Եվ հիմա մենք սկսել ենք այդ գործընթացը»,- հայտարարել է Աբաս Արաղչին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Leave a comment