Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ չի ավարտվել, Իսլամական Հանրապետությունը շարունակում է պաշտպանական դիրքորոշում պահպանել բոլոր ճակատներում՝ ըստ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեի։
«Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտվել է։ Մինչև պատերազմը չավարտվի բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորվել։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Իրանը չի կարող վտանգել իր ազգային անվտանգությունը։ Իրանը կշարունակի մնալ բարձր զգոնության վրա և պաշտպանական դիրքորոշում կընդունի տարբեր ճակատներում»,- ասել է դիվանագետը Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Իսլամական Հանրապետության նպատակն է «հաղթել ագրեսորին»։