Հորմուզի նեղուցում տանկերի մոտ երկու պայթյուն է գրանցվել․ UKMTO

Հորմուզի նեղուցում տանկերի անցման ժամանակ երկու պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կառավարման կենտրոնը (UKMTO)։ Ըստ կառույցի տվյալների՝ միջադեպի մասին հայտնել է տանկերի կապիտանը, որը նավարկում էր Օմանի Կումզար բնակավայրից մոտ 9 ծովային մղոն հարավ-արևելք։ Նրա խոսքով՝ նավի անցման ընթացքում լսվել է երկու պայթյուն։ UKMTO-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով անձնակազմը և … Read more

ՆԱՏՕ-ն ձգտում են «պոկել» ՀՀ-ին ՀԱՊԿ-ից․ Վիկտոր Վասիլև

Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «Անշուշտ, մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման ճանապարհով։ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում … Read more

Ո՞ւր են Հայաստանի «Ազատության» ՌԿ-ի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները․ Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության Աժ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ով 2023թ. գերեվարվել էր ու այժմ գտնվում է Բաքվի բանտում, ուղերձ է հղել՝ անդրադառնալով իրենց նկատմամաբ իրականացվող դատավարության ընթացքին։ Նա կրկին ընդգծում է, որ դատավարությունը բացառապես քաղաքական է, բոլորիս համար էլ պարզ է , որ վճիռը վաղուց կայացված է։ «Մեր վերջին ելույթները բավականին հետաքրքիր էին, յուրահատուկ, արժանի, դատախազը, … Read more

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթատար տանկերի դեմ հարվածների մասին

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով հարված է հասցրել Սաուդյան Արաբիային պատկանող Daisy նավթատար տանկերին Ադենի ծոցում։ Խմբավորման պնդմամբ՝ նավը խոցվել է, ինչի հետևանքով ստիպված է եղել փոխել երթուղին և վերադառնալ։ Ըստ հայտարարության՝ հութիները հետևում են սաուդական նավթատար տանկերի տեղաշարժին և մտադիր են թույլ չտալ դրանց անցումը Կարմիր ծովով՝ ինչպես հյուսիսային, … Read more

Իրանը ծրագրում էին գրավել 48 ժամում, սակայն ներսից պառակտելու փորձը ձախողվեց․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի հակառակորդները ծրագրել էին ընդամենը 48 ժամում գրավել Իրանը՝ նույն սցենարով, որն, ըստ նրա, կիրառվել էր Սիրիայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ ռազմական ճնշմանը զուգահեռ փորձ է արվել նաև ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը, սակայն այդ ծրագիրը չի հաջողվել իրականացնել։ «Նրանք ծրագրել էին ապակայունացնել մեր հասարակությունը, սակայն դա նրանց չհաջողվեց։ Իրավիճակը … Read more

Թրամփի ռազմածովային նավատորմի ծրագիրը կարող է դառնալ ԱՄՆ պատմության ամենաթանկ նախագծերից մեկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած նոր ռազմածովային նավատորմի ծրագիրը կարող է վերածվել ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության ամենաթանկ նախագծերից մեկի։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության (CBO) նոր զեկույցին։ Ըստ հրապարակման՝ «Trump» դասի 15 նավերի կառուցման ծրագիրը կարժենա շուրջ 275 միլիարդ դոլար, ինչը ավելի քան 50 տոկոսով գերազանցում … Read more

Թրամփը կարծում է՝ Հեգսեթը մոլորեցրել է իրեն Իրանի դեմ հարվածների համար սպառազինության պակասի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը մոլորեցրել է իրեն Իրանի դեմ հնարավոր հարվածների համար անհրաժեշտ սպառազինության պակասի վերաբերյալ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ շաբաթավերջին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Թրամփը խիստ քննադատել է Հեգսեթին։ Վերջինս, իր հերթին, պատասխանատվությունը բարդել է իր տեղակալի վրա՝ … Read more

Կաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին․ Արա Զոհրաբյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և գործով անցնող Հայաստանում գտնվող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զահրաբյանը։ «Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր … Read more

Իսրայելը խաղաղություն հաստատելու մտադրություն չունի․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը խաղաղություն հաստատելու որևէ մտադրություն կամ ծրագիր չունի և բոլոր հարթակներն օգտագործում է իր ապօրինի ռազմավարություններն առաջ մղելու համար: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կայացած Երուսաղեմի հարցով նախարարական հանդիպման ժամանակ Ֆիդանը զգուշացրել է. «Եթե Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության դեմ դիվանագիտական միջոցներ չձեռնարկվեն, ճգնաժամը կդառնա համաշխարհային»: Այս մասին գրում է … Read more

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի զինամթերքի հսկայական պաշարների մասին և սպառնացել ազատազրկմամբ՝ կեղծ լուրերի համար․ WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում զինամթերքի պակասի մասին պնդումների ֆոնին հայտարարել է, որ երկիրն տիրապետում է հսկայական պաշարների: Ավելի վաղ «Washington Post» թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ Թրամփն այս շաբաթ նախարարների կաբինետի հանդիպման ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից պարզաբանումներ է պահանջել հրթիռների պակասի պատճառով: «ԱՄՆ-ն ունի «զինամթերքի» պաշարների հսկայական քանակություն, հատկապես որոշակի … Read more