ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում զինամթերքի պակասի մասին պնդումների ֆոնին հայտարարել է, որ երկիրն տիրապետում է հսկայական պաշարների:
Ավելի վաղ «Washington Post» թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ Թրամփն այս շաբաթ նախարարների կաբինետի հանդիպման ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից պարզաբանումներ է պահանջել հրթիռների պակասի պատճառով:
«ԱՄՆ-ն ունի «զինամթերքի» պաշարների հսկայական քանակություն, հատկապես որոշակի տեսակների: Բացի այդ, դրանք արտադրվում և ԱՄՆ են հասցվում ըստ պահանջարկի՝ հսկայական ծավալներով»,- գրել է նա «Truth Social» սոցիալական ցանցում:
Թրամփը հայտարարել է, որ նրանց, ովքեր տարածում են նման «տեղեկատվության արտահոսքեր», սպառնում է բանտային երկարատև ժամկետներ: