ՀՀ իշխանությունները փորձում են Երևան-Մոսկվա լարվածության պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա

Հայաստանի իշխանությունները չպետք է թաքցնեն իրենց շրջադարձը դեպի Եվրամիություն, որը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, գեղեցիկ «դիվերսիֆիկացիա» բառի տակ։ Այս պահին Հայաստանի իշխանությունները փորձում են Երևանի և Մոսկվայի միջև լարվածության պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։ Նրանք բացատրում են, որ բոլոր խնդիրները … Read more

Թայվանին զենքի վաճառքը խոչընդոտել է Պենտագոնի պաշտոնյայի այցը Չինաստան․ Politico

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին արդեն մի քանի ամիս փորձում է կազմակերպել պաշտոնական այց Չինաստան, սակայն Պեկինը դեռևս նրան հրավեր չի ուղարկել։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Պարբերականի տվյալներով՝ հիմնական պատճառներից մեկը Չինաստանի բացասական արձագանքն է Թրամփի վարչակազմի՝ Թայվանին 11 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու որոշմանը, ինչպես նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ընդհանուր լարվածությունը։ Աղբյուրների … Read more

Ռուբինյանի էթիկան ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Փաշինյանը․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «ԱԺ առաջին նիստերում Ռուբինյան Ռուբենը երկար խոսեց էթիկայից, բարեվարքությունից, ու քաղաքական կոռեկտությունից։ Իր ելույթից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես փորձում է ներկայանալ որպես մեր օրերի Մանդելա կամ Մարտին Լյութեր Քինգ՝ բոլորին հանդուրժող, բոլորին հարգող և քաղաքական բարձր մշակույթի կրող։ Բայց քաղաքականության մեջ գեղեցիկ խոսքերը ոչինչ արժեն, եթե դրանք չեն գործում … Read more

Սա հարձակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։ Ընդ որում, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, … Read more

Իրանը մինչև օրվա վերջ ակնկալում է Օմանի հետ ստորագրել Հորմուզի նեղուցով նավարկության համաձայնագիրը․ Al Jazeera

Իրանը մինչև օրվա վերջ ակնկալում է Օմանի հետ ստորագրել Հորմուզի նեղուցով նավարկությունը կարգավորող համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հեռուստաալիքի՝ կողմերին մնացել է համաձայնեցնել ընդամենը մեկ-երկու հարց, որոնք առանձնապես բարդ չեն։ Հրապարակման համաձայն՝ հիմնական չլուծված հարցերից մեկը նավերի անցման երթուղիների վերջնական սահմանումն է, որոնցով դրանք կկարողանան անցնել Հորմուզի նեղուցով։ … Read more

Իրանում բացահայտել են ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածների մանրամասները

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի համակարգող հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածների ընթացքում իրանցի օդաչուները չեն օգտագործել GPS կամ իներցիոն նավիգացիոն համակարգեր (INS)։ Նրա խոսքով՝ օդաչուները կողմնորոշվել են քարտեզների և ամենապարզ նավիգացիոն միջոցների օգնությամբ՝ չփոխանցելով որևէ ազդանշան, այդ թվում՝ չօգտագործելով ռադիոկապ։ Իր պաշտոնյայի պնդմամբ՝ հենց էլեկտրոնային ազդանշանների բացակայությունն է եղել գործողության հաջողության հիմնական … Read more

Սրբազանների, Սամվել Կարապետյանի կալանքները եղել են ապօրինի․ Արամ Վարդևանյան

Խորհրդարանը քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրության հարցը։ Վարդևանյանն իր խոսքում ընդգծեց, որ ԱԺ պատգամավոր, առավել ևս ԱԺ նախագահի տեղակալ լինելը իր երազանքը չի եղել, քանի որ ՀՀ-ում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշբան չէ, սակայն ինքը ու իր ողջ խմբակցությունն ունի մտահոգություններ որ Հայաստանը ճիշտ ուղով չի գնում։ «Մենք … Read more

Հորմուզի նեղուցում տանկերի մոտ երկու պայթյուն է գրանցվել․ UKMTO

Հորմուզի նեղուցում տանկերի անցման ժամանակ երկու պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կառավարման կենտրոնը (UKMTO)։ Ըստ կառույցի տվյալների՝ միջադեպի մասին հայտնել է տանկերի կապիտանը, որը նավարկում էր Օմանի Կումզար բնակավայրից մոտ 9 ծովային մղոն հարավ-արևելք։ Նրա խոսքով՝ նավի անցման ընթացքում լսվել է երկու պայթյուն։ UKMTO-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով անձնակազմը և … Read more

ՆԱՏՕ-ն ձգտում են «պոկել» ՀՀ-ին ՀԱՊԿ-ից․ Վիկտոր Վասիլև

Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «Անշուշտ, մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման ճանապարհով։ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում … Read more

Ո՞ւր են Հայաստանի «Ազատության» ՌԿ-ի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները․ Դավիթ Իշխանյան

Արցախի Հանրապետության Աժ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ով 2023թ. գերեվարվել էր ու այժմ գտնվում է Բաքվի բանտում, ուղերձ է հղել՝ անդրադառնալով իրենց նկատմամաբ իրականացվող դատավարության ընթացքին։ Նա կրկին ընդգծում է, որ դատավարությունը բացառապես քաղաքական է, բոլորիս համար էլ պարզ է , որ վճիռը վաղուց կայացված է։ «Մեր վերջին ելույթները բավականին հետաքրքիր էին, յուրահատուկ, արժանի, դատախազը, … Read more