Թայվանին զենքի վաճառքը խոչընդոտել է Պենտագոնի պաշտոնյայի այցը Չինաստան․ Politico

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին արդեն մի քանի ամիս փորձում է կազմակերպել պաշտոնական այց Չինաստան, սակայն Պեկինը դեռևս նրան հրավեր չի ուղարկել։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ հիմնական պատճառներից մեկը Չինաստանի բացասական արձագանքն է Թրամփի վարչակազմի՝ Թայվանին 11 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու որոշմանը, ինչպես նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ընդհանուր լարվածությունը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ չինական իշխանությունները զգուշավոր են նաև անձամբ Քոլբիի նկատմամբ, որը հայտնի է Չինաստանի հարցում իր կոշտ դիրքորոշմամբ։

Չնայած դրան՝ Քոլբին հույս ունի, որ հնարավոր այցը կօգնի կայունացնել երկու երկրների միջև ռազմական շփումները և պարզաբանել ԱՄՆ-ի պաշտպանական քաղաքականությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment