Պապոյանը ԵԱՏՄ նիստում ներկայացրել է ՀՀ ագրոարդյունաբերության զարգացման ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին, ներկայացրել Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակն ու հետագա զարգացման առաջնահերթ ուղղությունները: Նա առանձնացրել է գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։ Նիստում անդրադարձ է եղել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և … Read more