Պապոյանն ու Լուտը քննարկել են ՌԴ հայկական արտադրանքի արտահանման խոչընդոտները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ալմաթիում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ, քննարկելագրոարդյունաբերական համալիրի բնագավառում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են ՌԴ տարածք հայկական արտադրանքի մատակարարման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցման ժամանակ առկա սահմանափակումների վերացմանը և լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվ դարձնելու … Read more

Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորել է (PAN.am)

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Գրիգորյանը ձերբակալվել էր օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։ Հակակոռուպցիոն դատարանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը սկսվել է ժամը 19։30-ին և շարունակվել է 4․5 ժամ, հայտնում է Sputnik Արմենիան: Հակակոռուպցիոն դատարանը տեղեկացրել է, որ Մարտուն … Read more

Վարդապետյանը բողոքարկել է Միքայել սրբազանի գործով որոշումը (PAN.am)

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ին ընդունած որոշման դեմ։ Այդ մասին հայտնել է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։ Գլխավոր դատախազը խնդրել է բեկանել Աջապահյանի տնային կալանքը վերացնելու որոշումը: «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ … Read more

Ռուբինյանը Ղազարյանից ներողություն է ակնկալում, «Ուժեղ Հայաստանը» նիստ կանցկացնի

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի ելույթից հետո ԱԺ-ում կրքերը լարվել են: Նա իր ելույթում ասել է, որ իշխող կուսակցության «քաղաքականության հետևանքով» ունեցել ենք բազմաթիվ զոհեր, նաև՝ իր ազգական սանիկի, հայտնում է Panorama.am-ը: Նիստը նախագահող Հայկ Կոնջորյանն ասել է, որ այլևս նման ելույթ չունենա, այլապես Ղազարյանին «կէվակուցնեն» ԱԺ-ից։ Դրանից հետո Ղազարյանը դուրս է եկել դահլիճից, … Read more

35-ամյա երիտասարդի մոտ և մեքենայում թմրամիջոցի 47 փաթեթ է հայտնաբերվել (PAN.am)

35-ամյա երիտասարդի մոտ և մեքենայում թմրամիջոցի նմանվող զանգված պարունակող 47 փաթեթ է հայտնաբերվել Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին Դավիթաշենի գերեզմանատան հարակից տարածքում հայտնաբերել և թմրամիջոց ձեռք բերելու ու իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 35-ամյա մի երիտասարդի։ Վերջինս իր կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի մեքենայի հետ տեղափոխվել է բաժին։ Երիտասարդի անձնական խուզարկության … Read more

Խանդանյան․ TRIPP-ի համաձայնագիրը շուտով կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք

TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը, հայտարարել է ՔՊ խմբակցության կողմից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանը: Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի բարձրացրած մտահոգություններին՝ նա նշել է, որ նախագծի առնչությամբ Հայաստանի կառավարությունն այս ամբողջ ժամանակահատվածում բավականին թափանցիկ է գործել և մշտապես տեղեկություններ է ներկայացրել ընթացող գործընթացի մասին, հայտնում է 1lurer.am-ը: Նրա … Read more

Զինծառայողի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել (PAN.am)

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում: Իրավապահները սկսել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների իրականացումը։ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով 20 վագոն (PAN.am)

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հերթական տարանցիկ մատակարարումն է իրականացվել։ Օգոստոսի 13-ին Բալաջարի կայարանից ուղարկվել է ցորենով բեռնված 20 վագոն, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1400 տոննա, հայտնում է APA-ն: Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 39 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա … Read more

Փաշինյան․ Կարող է 3–րդ նախաձեռնություն լինել, որը ոչ ԵԱՏՄ–ի, ոչ ԵՄ–ի հետ կապ չունի

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհրաժեշտ են այնքան ժամանակ, մինչև ձևավորվեն այլընտրանքներ, որոնց միջև ժողովուրդը կկարողանա ընտրություն կատարել։ Ըստ նրա՝ կարող է 3–րդ նախաձեռնությունը լինել, որը ո՛չ ԵԱՏՄ–ի, ո՛չ ԵՄ–ի հետ կապ չունի, հայտնում է Panorama.am-ը: «Մեզ ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն հավասարապես պետք են այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանություններն այլընտրանքների ձևակերպման … Read more