ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Գրիգորյանը ձերբակալվել էր օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։ Հակակոռուպցիոն դատարանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը սկսվել է ժամը 19։30-ին և շարունակվել է 4․5 ժամ, հայտնում է Sputnik Արմենիան:
Հակակոռուպցիոն դատարանը տեղեկացրել է, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Գրիգորյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու էր։