ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով 20 վագոն (PAN.am)

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հերթական տարանցիկ մատակարարումն է իրականացվել։ Օգոստոսի 13-ին Բալաջարի կայարանից ուղարկվել է ցորենով բեռնված 20 վագոն, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1400 տոննա, հայտնում է APA-ն:

Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 39 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 հազար տոննա փայտանյութ։

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։

Leave a comment