«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո խորհրդարանում իրավիճակը լարվեց։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսեցին գոռալ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների ուղղությամբ։ Արդյունքում, նրանց միջև սկսվեց քաշքուկ և հրմշտոց։
Իր ագրեսիվ վարքով հատկապես աչքի էր ընկնում ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահե Ղալումյանը։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։
Էդգար Ղազարյանը, մասնավորապես, իր ելույթում հայտարարեց, որ Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արեց պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։
Նրա ելույթի կեսից Ռուբինյանը միկրաֆոնն անջատեց։