Դահլիճից դուրս ինչ-որ բան տեղի ունեցավ. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ճիշտն ասած, ես ուշադրությամբ փորձում էի հետևել նիստի ընթացքին։ Նույն պատգամավորը, որը սովորաբար արդեն հայտնի է սադրիչ մտքեր արտահայտելով, ելույթում վիրավորական արտահայտություն արեց, որից հետո դահլիճից դուրս ինչ-որ բան տեղի ունեցավ։ Ես այնտեղ չէի, չգիտեմ», – Factor TV-ի հետ զրույցում Ազգային ժողովում տեղի ունեցած լարված իրավիճակն այսպես մեկնաբանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով քաղաքական էթիկայի և բարեկիրթ վարքագիծ դրսևորելու պայմանավորվածությունների պահպանմանը՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է․ «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պայմանավորվածությունը պահպանվի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment