Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ին ընդունած որոշման դեմ։ Այդ մասին հայտնել է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։
Գլխավոր դատախազը խնդրել է բեկանել Աջապահյանի տնային կալանքը վերացնելու որոշումը:
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 25.06.2026թ. կայացված որոշման դեմ:
Գլխավոր դատախազը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը»,-ասվում է հայտարարության մեջ:
Դատարանը հունիսի 25-ին ընդունած որոշմամբԱջապահյանի տնային կալանքը վերացվել է։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրգործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել էր 2025-ի հունիսի 28-ին: Վերաքննիչ դատարանը փետրվարին սրբազանի խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով: