ԱՊՀ անդամ պետությունները պետք է միասնական դիրքորոշում ունենան տարածաշրջանային և գլոբալ՝ համաշխարհային մարտահրավերների հարցում, հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը՝ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որն անցկացվում է Թուրքմենստանում։
«Կոչ եմ անում ԱՊՀ բոլոր երկրներին՝ հնարավորության դեպքում միասնական դիրքորոշում պահպանել գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների, ինչպես նաև Եվրասիական մայրցամաքում անբաժանելի անվտանգությանը վերաբերող հարցերում»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։