ՌԴ ԶՈւ-ն խմբային հարված է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ ձեռնարկություններին. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260816/rd-zu-n-khmbajin-harvats-e-hascrel-ukrainaji-rah-dzernarkutjunnerin-pn-105821572.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

Բաժանորդագրվել

Կիևում հարված է հասցվել արդյունաբերական ձեռնարկության, որն արտադրում է «Ֆլամինգո» ցամաքային տեղակայման թևավոր հրթիռների բաղադրիչներ, մարտական մասեր և պինդ վառելիքով արագացուցիչներ։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը կիրակի առավոտյան խմբային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Նշվում է, որ Կիևում խոցվել է «Ֆայեր Փոյնթ» արդյունաբերական ձեռնարկությունը, որն արտադրում է «Ֆլամինգո» ցամաքային տեղակայման թևավոր հրթիռների բաղադրիչներ, մարտական մասեր և պինդ վառելիքով արագացուցիչներ։

ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում գտնվող մետալուրգիական կոմբինատի արտադրամասերին, որտեղ Ուկրաինայի ԶՈւ-ի համար հրետանային համակարգեր և ռազմական տեխնիկա են արտադրվում, ինչպես նաև Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանին, որն Ուկրաինայի ԶՈւ համար վառելիքաքսանյութեր է արտադրում։

Նշվում է, որ ձեռնարկության անվնաս մնացած պահեստարանների համալիրը դեռևս օգտագործվում է արտասահմանից մատակարարվող վառելիքաքսանյութերի վերալցման և տեղափոխման համար։

Բացի այդ, Օդեսայի նավահանգստում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական գույք տեղափոխող նավ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment