Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքերով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ բարձրաստիճան աղբյուրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդական ջանքերը սառեցվել են։
«Բանակցային գործընթացը շարունակվում է, միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանակվում»,-«Թասնիմ» լրատվական գործակալությունը մեջբերել է Արաղչիի խոսքերը։