Օգոստոսի 27-ին Երևանում կանցկացվի Modelence համայնքի ոչ պաշտոնական հանդիպումը։ Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես Modelence-ով արդեն նախագծեր ստեղծողները, այնպես էլ հարթակով հետաքրքրվողներն ու դրա հնարավորություններին ծանոթանալ ցանկացողները։
Սա համայնքային միջոցառում է լինելու, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Modelence-ի այլ օգտատերերի հետ, տեղեկանալ թիմի նորություններից, ներկայացնել սեփական աշխատանքն ու շփվել ոչ պաշտոնական միջավայրում։
Միջոցառման շրջանակում Modelence-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանն ու հիմնադիր ինժեներական մենեջեր Հայկ Հովհաննիսյանը կներկայացնեն Modelence-ի վերջին նորությունները, առաջիկա ծրագրերն ու թիմի ընթացիկ աշխատանքները։ Մասնակիցները նաև հարցուպատասխանի հնարավորություն կունենան։
Բացի այդ, օրակարգում նաև համայնքային նախագծերի ցուցադրություն կա՝ Modelence-ի օգտատերերի մասնակցությամբ։ Ներկաները կտեսնեն, թե ինչ նախագծեր են իրականում ստեղծվում Modelence-ի օգնությամբ, կլսեն օգտատերերի փորձի մասին և հնարավորություն կունենան համայնքին ներկայացնել սեփական նախագիծը կամ գաղափարը։
Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, մասնակցելու համար նախնական գրանցում է անհրաժեշտ։
Modelence Yerevan Meetup-ը կանցկացվի օգոստոսի 27-ին՝ ժամը 18:30-20:30-ը, Սարյան 1 հասցեում գտնվող Ground Zero Venture Café-ում։