ՀՀ–ն Իրանին առաջարկում է համատեղ ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում

https://arm.sputniknews.ru/20260813/hhn-iranin-arajarkum-e-hamategh-tsragrer-irakanacnel-gjughatntesutjan-volvortum-105731907.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105731642_117:56:1163:841_1920x0_80_0_0_d6493abacc8ef7edd3e3cb9a8185460b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գևորգ պապոյան, գյուղատնտեսություն

հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գևորգ պապոյան, գյուղատնտեսություն

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացման համար Հայաստանն Իրանին առաջարկում է դիտարկել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով։ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Պապոյանը նշել է, որ համագործակցության մեծ ներուժ կա հատկապես բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

«Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ, ինչպես նաև իրանական որակյալ արտադրանքի՝ հայկական շուկա մատակարարումների զարգացմամբ», – նշել է Պապոյանը։

Կլիմայական ժամանակակից մարտահրավերների համատեքստում նախարարը կարևորել է նաև ոռոգման արդյունավետ և ջրախնայող համակարգերի, գյուղատնտեսության թվայնացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակումը։

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Leave a comment