Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության և պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ դրան հասնելու համար. այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կրեմլը, այդ թվում՝ նախագահ [Վլադիմիր] Պուտինը և այլ մակարդակի պաշտոնյաներ, բազմիցս հայտարարել են. մենք չենք ցանկանում պարզապես զինադադար, մենք ցանկանում ենք երկարաժամկետ խաղաղություն և պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ՝ դրան հասնելու համար», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը, որն առաջարկել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանի պետության ղեկավարը համաձայնի 60-օրյա զինադադարի։
– Ռուսաստանը ձգտում է երկարաժամկետ խաղաղության, այլ ոչ թե զինադադարի, և Մոսկվան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ դրան հասնելու համար.
– Ռուսաստանը չի ձգտում սեպ խրել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև. փոխարենը՝ Մոսկվան փնտրում է լուծումներ, որոնք կհանգեցնեն Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման.
– Եվրոպացիները հստակորեն չեն պատկանում «խաղաղության կուսակցությանը», որը ձգտում է խաղաղ կարգավորման Ուկրաինայում. Եվրոպան, ընդհակառակը, «պատերազմի կուսակցություն» է.
– Ռուսաստանը գնահատում է Ուկրաինայի հարցով ամերիկացի բանակցողների ջանքերը և երախտապարտ է նրանց շարունակական աշխատանքի համար.
– Կրեմլն ակնկալում է, որ «Հյուսիսային հոսք»-ի դիվերսիայի վերաբերյալ դատավարությունը կբացահայտի թե՛ կատարողներին, թե՛ հարձակումը պատվիրողներին.
– Պուտինը և Ալիևը չեն քննարկել Բաքվում ռուսաստանցի քաղաքացիների կալանավորման հարցը, թեև Ռուսաստանը շարունակում է կապի մեջ մնալ Ադրբեջանի հետ այդ հարցով.
– Նախագահը շնորհավորական հեռագրեր է ուղարկել Բաքվում կայացած ձյուդոյի աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճած ռուսաստանցի ձյուդոյիստներին.
– Պուտինը կարող է ելույթ ունենալ «Բիզնես Ռուսաստան» կազմակերպության առաջիկա համագումարի մասնակիցների առջև։