Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կայցելի Ադրբեջան․ այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Նա նշել է, որ Վան Ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ձեռնարկման գագաթնաժողովին՝ որպես Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցիչ։
«Հոկտեմբերի 15-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ձեռնարկման միջոցառումների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին՝ որպես Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցիչ։ Վան Իի այցերը Ադրբեջան, Խորվաթիա, Չեռնոգորիա և Բուլղարիա տեղի կունենան հոկտեմբերի 14-ից 20-ը»,- ասել է Մաո Նինգը։