Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Քաղաքականություն

29.11.2026 | 08:00

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ 7 մարզերի 12 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված։ Ընտրատեղամասերը բացվել են 08։00-ին և բաց կմնան 12 ժամ՝ մինչև 20։00-ն։

Այսպիսով, ընտրություններ են նախատեսված Արարատի մարզի Նոյեմբերյան համայնքում։

Գրանցված թեկնածուները՝

  • «Ապրելու երկիր» կուսակցություն (Արսեն Աղաբաբյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Մխիթար Խաչիկյան),
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Նարեկ Սիրադեղյան)։

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Թովմաս Շահվերդյան)։

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում՝

  • «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք (կազմում՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները) (Կարեն Եղիազարյան)։

Արագածոտնի մարզի Արևուտ համայնքում՝

  • Սերյոժա Չարչոյան,
  • Սլավիկ Սալոյան։

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում՝

  • Մրազ Միրոյան,
  • Ջամալ Սալմոյան։

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝

  • «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Արամայիս Մխիթարյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարգիս Արշակյան)։

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում՝

  • «Գործարար» կուսակցություն (Մհեր Հարթենյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Շանթ Առաքելյան)։

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում՝

  • «Վստահություն» կուսակցությունների դաշինք (կազմում՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Ռամկավար ազատական կուսակցությունները) (Սարգիս Մուրադյան),
  • «Միասնական համայնք» կուսակցություն (Վահրամ Գևորգյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սուրեն Գրիգորյան)։

Սյունիքի մարզի Կապան համայնքում՝

  • «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն (Գևորգ Փարսյան),
  • «Ապրելու երկիր» կուսակցություն (Տիգրան Աղասյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նարեկ Բաբայան)։

Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝

  • «Բարոյական արժեքներ» կուսակցություն (Սամվել Ղարիբյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Ջեմմա Հարությունյան)։

Շիրակի մարզի Աշոցք համայնքում՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Կարեն Մանուկյան)։

Լոռու մարզի Սպիտակ համայնքում՝

  • «Բարոյական արժեքներ» կուսակցություն (Համլետ Մազմանյան),
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (Արման Ավետիսյան),
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Քաջայր Նիկողոսյան)։

 

Leave a comment