Բաքվում ձերբակալվել է դպրոցական համազգեստի պահանջների դեմ բողոքող 37 մարդ

Բաքվում ձերբակալվել է դպրոցական համազգեստի պահանջների դեմ բողոքող 37 մարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ, որի ժամանակ ձերբակալվել է 37 մարդ՝ հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ նրանք խոչընդոտել են պետական ​​ուսումնական հաստատություններում կառավարության հաստատած պարտադիր համազգեստի կանոնակարգի կիրառումը, կոնֆլիկտներ են ստեղծել ուսումնական հաստատությունների աշխատակիցների հետ, վնաս են պատճառել պետական ​​ուսումնական հաստատություններին և փորձել են խոչընդոտել երթևեկությունն ու դպրոցների բնականոն գործունեությունը։

Պետական դպրոցների աշակերտների արտաքին տեսքի վերաբերյալ Ադրբեջանի կառավարության նոր կանոնների համաձայն՝ դպրոցականներին արգելվում է կրել հագուստի տարրեր, որոնք խախտում են համազգեստի միասնական չափանիշը կամ չեն համապատասխանում ուսման աշխարհիկ բնույթին:

Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքն ուղեկցվել է աշակերտուհիների հեռացմամբ, ուսուցիչներից գլխաշորերը հանելու պահանջներով և բողոքի ցույցերով։

Բաքվի և մերձակա բնակավայրերի մի շարք դպրոցների աշակերտներ իրենց աջակցությունն են հայտնել հիջաբ կրող աշակերտուհիներին, բողոքել են հիջաբի արգելքի դեմ և պահանջել, որ աղջիկներին թույլատրվի մասնակցել դասերին:

Իրավիճակի քննարկումը տարածվել է Ադրբեջանի սահմաններից դուրս և լայն արձագանք է ստացել Թուրքիայում, որտեղ մի շարք կրոնական գործիչներ սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի կառավարությանը, մի քանիսն էլ սպառնացել են։

Leave a comment