ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

ՀՀ ԱԺ-ն  մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ն այսօր կայացած նիստում մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը։ Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով՝ ՀՀ-ում ահագնացել են … Read more

«Ռոսատոմը» պատրաստ է կարճ ժամկետում սկսել Հայաստանում ատոմակայանի շինարարությունը. ՌԴ ԱԳՆ

«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում սկսել նախագծի իրականացումը, ասել է ՌԴ փոխարտգործնախարարը ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ատոմակայանի կառուցումը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների օրակարգում բարձր տեղ է զբաղեցնում և պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ««Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար, հաշվի առնելով մեր հայ ընկերների … Read more

Ավագանու նիստի օրակարգից հանվել է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելու հարցը

Հարցը կընդգրկվի Երևանի ավագանու հաջորդ նիստում ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանի առաջարկով Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգից հանվել է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելու հարցը։ Հարոյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությունից դեռևս չի ստացվել անհրաժեշտ տեղեկատվություն այդ մասով։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը վստահեցրել է, որ … Read more

Թող մեր երկրները միասին ձգտեն խաղաղության. ԱՄՆ փոխնախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ՖՈՏՈ)

Ջեյ Դի Վենսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում. ՖՈՏՈ ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է հուշահամալիրի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության, ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի … Read more

Մահվան ելքով ավտովթար. մեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ավտոմեքենայում եղել են  վարորդի թոռնիկները ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Ա. Ք.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Պտղունք գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անցել հետիոտնի մայթով և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի մոտ։ … Read more

Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը

Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն, ասել է ԲՏԱ նախարարը ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Մխիթար Հայրապետյանը՝ հղում անելով YouTube-ի պաշտոնական կայքէջին։ Ողջունելով YouTube-ի հայտարարությունը հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ՝ … Read more

Ձյուն, ձնախառն անձրև, մերկասառույց. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում սպասվում են տեղումներ ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, … Read more

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանից բռնագանձել շուրջ 700 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի անշարժ և շարժական գույքեր

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Հայաստանի նորություններ » Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանից բռնագանձել շուրջ 700 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի անշարժ և շարժական գույքեր Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանից … Read more

YouTube-ի մոնետիզացիան վերջապես հասանելի կդառնա Հայաստանում. նախարար

Հայաստանը լիարժեքորեն կինտեգրվի YouTube-ի գլոբալ էկոհամակարգին, ասել է ԲՏԱ նախարարը ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Մխիթար Հայրապետյանը՝ հղում անելով YouTube-ի պաշտոնական կայքէջին։ Ողջունելով YouTube-ի հայտարարությունը հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ՝ նա այն կարևոր … Read more

Հունվարին Հայաստանում ամենաշատ թանկացած սննդամթերքների թոփ 10-յակը (ՑԱՆԿ)

2026 թ.-ի հունվարին, 2025 թ.-ի հունվարի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 5,9%-ով ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 2026 թ.-ի հունվարին, 2025 թ.-ի հունվարի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 5,9%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 4,3%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի  հաշվետվության տվյալները։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում … Read more