Հունվարին Հայաստանում ամենաշատ թանկացած սննդամթերքների թոփ 10-յակը (ՑԱՆԿ)

2026 թ.-ի հունվարին, 2025 թ.-ի հունվարի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 5,9%-ով


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 2026 թ.-ի հունվարին, 2025 թ.-ի հունվարի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 5,9%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 4,3%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի  հաշվետվության տվյալները։


«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այն 10 սննդամթերքները, որոնք հունվարին տարեկան կտրվածքով ամենաշատն են թանկացել.


·       Կակաո (+ 36%)


·       Սառեցված «խեկ» ձուկ (+ 24,6%)


·       Ոչխարի միս (+ 14,1%)


·       Խոզի միս (+ 13,1%)


·       Տավարի միս (+ 12,8%)


·       Շոկոլադ (+ 12,7%)


·       Ձու (+ 11,7%)


·       Ծխախոտային արտադրանք (+ 10,8%)


·       Հնդկաձավար (+ 10,2%)


·       Մարգարին (+ 9,8%)


Միևնույն ժամանակ, գնանկում է գրանցվել բանջարեղենի շուկայում (- 2,9%):


Պարենային ապրանքների գների վերաբերյալ առավել մանրամասն տվյալները՝ հղումով:

Leave a comment