Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանից բռնագանձել շուրջ 700 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի անշարժ և շարժական գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։


Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։


Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


-5 անշարժ գույք.


-5 տրանսպորտային միջոց.


-3 իրավաբանական անձանցում մասնակցություն.


-264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.


-2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։


 


 


 


 


Leave a comment