Հարցը կընդգրկվի Երևանի ավագանու հաջորդ նիստում
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանի առաջարկով Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգից հանվել է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելու հարցը։
Հարոյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությունից դեռևս չի ստացվել անհրաժեշտ տեղեկատվություն այդ մասով։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը վստահեցրել է, որ այն շուտով կուղարկի։
Հարցը կընդգրկվի Երևանի ավագանու հաջորդ նիստում։
Նշենք, որ նախաձեռնության հեղինակը ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն է։
Նախագծով առաջարկվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ Հրազդանի կիրճ փողոցը անվանակոչել հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ։