Նոր սկանդալ՝ Բաքվի և Մոսկվայի միջև․ ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտարարվել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը իր խիստ բողոքն է հայտնել հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR բենզալցակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ և համապատասխան նոտա է ներկայացրել ռուսական կողմին։

Նշվել է, որ այս անօդաչու թռչող սարքի հարձակումը նման առաջին միջադեպը չէ։ Ըստ Բաքվի, SOCAR-ի օբյեկտները Ուկրաինայում, այդ թվում՝ գազաբաշխման կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթամբարը, նախկինում ենթարկվել են ռազմական հարվածների և այլ ավերիչ ռազմական հետևանքների, որոնց արդյունքում ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս , տուժել են աշխատակիցներ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, հանդիպման ընթացքում ուշադրություն է հրավիրվել նաև մի քանի ավիահարվածների վրա, որոնք վնասել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքերը։ է

Ռուսական կողմին կոչ է արվել համապարփակ հետաքննություն անցկացնել բոլոր հաղորդված միջադեպերի վերաբերյալ, տրամադրել համապատասխան պարզաբանումներ միջադեպերի մասին և ապահովել քաղաքացիական սեփականության, դիվանագիտական ​​առաքելությունների և հյուպատոսական առաքելությունների պաշտպանության միջազգային պարտավորությունների կատարումը։

hraparak.am

Leave a comment