Ձյուն, ձնախառն անձրև, մերկասառույց. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում սպասվում են տեղումներ


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։


Փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Փետրվարի 10-11-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։


Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։


 


Leave a comment