Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.«Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունն իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաեւ պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը։Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաեւ … Read more

Ներկայացվել է «Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառը

Երեւան: Մեդիամաքս: Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը, որը նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը։«Ոսկե ծիրանի» այս տարվա ուղերձը հորդոր է կինոյից ակնկալել ոչ թե բացատրություններ, այլ բացահայտումներ։ Ինչպես պոեզիան, այնպես … Read more

Museums by Candlelight, Մունդիալ եւ հրթիռի բեկորներ

Ներկայացնում ենք 2026 թվականի հունիսի 8-ից 12-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։Մեխիկոյում մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:Ուլտրաօրթոդոքս հրեան Արեւմտյան ափին՝ Իրանից արձակված հրթիռի բեկորների մոտ։Փինքը Նյու Յորքում հանդես է գալիս հատուկ ելույթով «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակ։ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չոն Ընի կողքին՝ Պհենյանի մարզադաշտում կազմակերպված ներկայացման ժամանակ։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքին պահում … Read more

Իրանի դեմ ճնշումն ընդլայնում է Թուրքիայի դերն ու հավակնությունները

Ներկայացնում ենք Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Chatham House) Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրերի ավագ գիտաշխատող Գալիպ Դալայի As Iran war reshapes the Middle East, Turkey’s regional role looks set to expand հոդվածի հայերեն թարգմանությունը:Գալիպ Դալայ Իրանական պատերազմը հիմնարար կերպով վերաձեւավորում է Մերձավոր Արեւելքի քաղաքականությունը եւ խաթարում տարածաշրջանային ստատուս քվոն։ Այն … Read more

«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի Լիբանան օգնություն ուղարկելու համար

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետը հունիսի 12-ից 22-ը կբացվի՝ Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով տեղափոխելու համար: Համապատասխան որոշումը կայացվել է այսօր ՀՀ կառավարության նիստում:«Հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ եւ նվազ ծախսերով հասցնել Լիբանան», – հայտնում են կառավարությունից:Թուրքական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին հաղորդագրության մեջ հիշատակում չկա:

Խնդիրները շատ են, բայց Փաշինյանը ընդունելի գործընկեր է մնում Պուտինի համար

Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Регулятор давления. Какими будут отношения России и Армении после победы Пашиняна հոդվածի հայերեն թարգմանությունը:Ալեքսանդր ԱտասունցեւՆիկոլ Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտարկվում է որպես Ռուսաստանի հերթական աշխարհաքաղաքական ձախողում։ Սակայն ռուսական պարտության մասշտաբները պետք չէ չափազանցնել։ Փաշինյանի հետ կամուրջները վերջնականապես չայրելու համար Մոսկվան նախընտրական քարոզարշավի ընթացքում թեեւ աղմկոտ էր … Read more

Ռուսաստան եւ Հայաստան. «realpolitik»-ն ու ինքնության ճգնաժամը

Նախապես նշեմ, որ գործընկերներիս հետ հրապարակային բանավեճերի սիրահար չեմ, հատկապես նրանց հետ, ում հարգանքով եմ վերաբերվում:Բայց քանի որ «Հայաստանի դեպի Արեւմուտք դրեյֆի» համատեքստում վերջին ընտրությունների թեման շարունակում է քննարկվել, որոշեցի մի քանի նկատառում ներկայացնել «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի եւ ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Նիկոլայ … Read more

«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro հարթակում ԱԲ-ին նվիրված աշխատարան կլինի

Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը (ԱԲ) նվիրված աշխատարան։ AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության եւ նորագույն տեխնոլոգիաների միջեւ կապի ամրապնդմանը եւ իրականացվելու է Lumiverse հարթակի հետԱշխատարանը կանցկացվի հուլիսի 13-ից 15-ը։ Առաջին օրը մասնակիցները կստանան սցենար, որի հիման վրա երեք օրերի ընթացքում համատեղ կստեղծեն եւ կմոնտաժեն կարճամետրաժ … Read more

ԳԱԹ-ում պահվող Կոմիտասի ձեռագրերը կմշակվեն ԱԲ միջոցով

Երեւան: Մեդիամաքս: Գրականության եւ արվեստի թանգարանը (ԳԱԹ) համալրվել է թվայնացման նորագույն, գերժամանակակից տեխնոլոգիայով: Սարքավորման պաշտոնական գործարկման մեկնարկը տրվել է թանգարանի ամենաարժեքավոր բնագրերից մեկի՝ Կոմիտաս Վարդապետի ձեռագրի հանդիսավոր թվայնացմամբ։ Տեխնոլոգիան թանգարանին նվիրաբերել է բարերար Մարկ Չենյանը։Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում նշել է, որ այս կարեւոր նախաձեռնությունը կնպաստի ազգային մշակութային ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը եւ հանրայնացմանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների … Read more

Փաշինյան. Եթե Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնեն, կընդունենք ի գիտություն

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն»: «Գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա։ Կընդունենք ի գիտություն, ուրիշ անելու բան չունենք»,- ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: